«Չելսի»-ն պաշտոնապես հեռացրեց Լեմպարդին

Armenpress 16:23, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին:

«Արմենպրես»-ի այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Լեմպարդն «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին: Անգլիայի ընթացիկ առաջնության վերջին 5 տուրերում «Չելսի»-ն միայն մեկ հաղթանակ է տոնել:

Լեմպարդը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2001-2014 թվականներին հանդես է եկել հենց «Չելսի»-ում:

Անգլիական ԶԼՄ-ները գրում են, որ Լեմպարդին այդ պաշտոնում կարող է փոխարինել օրեր առաջ Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը լքած գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am