Մարուքյանն «Ազատությո՛ւն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ է պարզել ԵԽԽՎ-ում

Armenpress 15:57, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն «Ազատությո՛ւն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ է պարզել ԵԽԽՎ-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարուքյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում:

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- նշել է Մարուքյանը:

Ստրասբուրգ քաղաքում հունվարի 25-28-ն անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am