Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Armenpress 15:47, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:

«Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շրջանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում:

Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գտնվում է Ադրբեջանում, իսկ հունվարի 27-ին կայցելի Հայաստան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am