Ավստրալիան 770 մլն դոլար կծախսի նորագույն սպառազինությունների մշակման համար

Armenpress 15:21, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կառավարությունը 1 միլիարդ ավստրալական դոլար (770 միլիոն դոլար) կծախսի նոր ռազմածովային սպառազինության, ներառյալ մեծ հեռահարության հրթիռների եւ տոպեդների մշակման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտնել Է Reuetrs գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:

«Ավստրալիայի պաշտպանական ներուժի արդիականացման շրջանակում մենք պլանավորում ենք առաջիկա տասնամյակում Ավստրալիայի ռամական նավատորմն ապահովել մեծ հեռահարության արդի հականավային հրթիռներով, «երկիր – օդ» դասի հրթիռներով, տորպեդներով եւ այլ սպառազինությամբ՝ Ավստրալիայի ափերի մոտ ջրատարածքի վերհասկողության պահպանման համար»,- մեջբերում Է գործակալությունը պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի խոսքը: «Այդ նոր պաշտպանական հնարավորությունները կդառնան կասեցնող գործոն, որը կայունություն եւ անվտանգություն կապահովի տարածաշրջանում»,- ընդգծել Է նա: Պաշտպանության ծախսերի ավելացումը կիրականացվի Ավստրալիայի ռազմածովային ուժերի արդիականացման ծրագրին համապատասխան: Պաշտպանության նախարարությունը պլանավորում Է այդ միջոցներն օգտագործել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաեւ 1,5 հազար կիլոմետր հեռահարության ցամաքային հականավային հրթիռների մշակման համար, ճշտել Է Reuters-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am