Մահացել է հայտնի հեռուստամեկնաբան Լարի Քինգը

Armenpress 17:17, 23 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 87 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հրապարակել է Քինգի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

Լարի Քինգը կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ:

Նա հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Քինգը հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:

2012 թվականի հուլիսից նա վարում էր Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am