Ազգային գվարդիականներին վրդովմունքից հետո օթեւանելու են վերադարձրել Կապիտոլիում

Armenpress 17:32, 22 Հունվար, 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ազգային գվարդիականներին, որոնց Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալությունից հետո Կոնգրեսի շենքից տեղափոխել Էին ավտոմոբիլային գարաժ, հետ են վերադարձրել Կապիտոլիում: Դա, ինչպես հունվարի 22-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը, արվել Է պահեստայինների նկատմամբ այդ վերաբերմունքից օրենսդիրների եւ հասարկայնության վրդովունքից հետո, պահեսայիններ, որոնց հատուկ Վաշինգտոն Էին կանչել Կոնգրեսի շենքի պահպանության եւ անվտանգության ապահովման համար հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնն ստանձնելու արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բայդենի պաշտոնանկալությունից հետո հենց հաջորդ օրն, ինչպես պատմել են ազգային գվարդիականներն իրենք, Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց մի մասին խնդրել Է տեղափոխվել գարաժ, քանի որ Կապիտոլիումի շենքում իրենց ներկայությամբ անհարմարություններ Էին ստեղծում իրենց աշխատնքը վերսկսած օրենսդիրների համար: Հենց որ այդ մասին հայտնի Է դարձել, ձեռնարկվել են միջոցներ վրդովմուքի ալիք հարուցած կարգադրության վերացման համար, եւ արդեն հունվարի 21-ի երեկոյան Իլինոյսի նահանգից դեմոկրատ սենատոր Թեմմի Դաուքորթը հայտարարել Է, որ գվարդիականները վերադարձվել են իրենց կողմից ավելի վաղ զբաղեցված հարկաբաժիններ, իսկ Կապիտոլիումի ոստիկանությունը նրանց ներողություն Է հայտնել: Ներկայումս, NBC-ի տվյալներով՝ Վաշինգտոնում տեղաբաշխված Է Ազգային գվարդայի գրեթե 26 հազար պահեստային, որոնց Վաշինգտոն են կանչել հունվարի 6-ի անկարգություններից հետո: Հունվարի 21-ին նրանցից 10 600-ը կատարել Է մայրաքաղաքում անվտանգության ապահովման՝ իր առջեւ դրված խնդիրը, իսկ շուրջ 15 հազարը պատարստվել Է շուտով մեկնելու տուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am