Կուբայում սահմանափակել են Էքսկուրսիաները օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Armenpress 15:59, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայում COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացումն օտարերկրյա հյուրերի համար ուղեւորությունների ժամանակավոր սահմանափակումների Է հանգեցրել տուրիստական գոտիների սահմաններից դուրս գտնվող Կայո-Կոկո եւ Կայո-Գիլիերմո առողջարաններ: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կուբայի զբոսաշրջության բնագավառի ներկայացուցիչների հաղորդագրությունների համաձայն, Մորոնի մունիցիպալիտետի սահմանները, որին պատկանում Է Կայո-Կոկոն, փակ են: Բոլոր Էքսկուրսիաները երկրի այլ տարածաշրջաններ, ներառյալ Հավանան եւ Տրինիդադը, ժամանակավորապես դադարեցված են: Նաեւ սահմանափակված են վարձակալած ավտոմեքենաներով հանգստացողների ուղեւորությունները Մորոնի սահմաններից դուրս: Ուղեւորությունները եւ մյուս ակտիվությունները հյուրերին հասանելի են միայն Կայո-Կոկո եւ Կայո-Գիլիերմո առողջարանների տուրիստական գոտու սահմաններում: Կուբական կողմի գնահատումներով՝ Էքսկուրսիաների սահմանափակումը կտեւի երկու շաբաթից ոչ ավելի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am