ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ

Armenpress 15:31, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 22-ին, ժամը 11։44-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Santa Fe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ․ Խ․, ծնված 1979 թ․) Հաղարծին բնակավայրում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մ սահել դեպի ձորը և գլխիվայր շրջված ընկել «Աղստև» գետը: Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան գետից դուրս է բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am