Վիեննան պատրաստ Է հարթակ դառնալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցությունների համար

Armenpress 15:16, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննան պատրաստ Է հարթակ դառնալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, եթե դա անհրաժեշտ լինի, դրականորեն Է գնահատում Վաշինգտոնից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (СНВ-3) երկարացման մասին Վաշինգտոնից հնչող ազդանշանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հայտարարել Է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Շալենբերգը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտնել Էր, որ Ռուսաստանին առաջարկում Է СНВ-3-ը, որի ժամկետը լրանում Է փետրվարի 5-ին, երկարացնել հնգամյա ժամկետով: «Եմ դրական ազդանշան եմ համարում Վաշինգտոնի հայտարարությունը: Մենք որպես բանակցությունների հարթակ, իհարկե, ձեր տրամադրության տակ ենք: Այստեղ՝ Վիեննայում, ռազմավարական բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Եթե այդպիսի բանակցություններն անհրաժեշտ լինեն, եթե խոսքը հնգամյա ժամկետով երկարացնելու մասին Է, ինքնին հասկանալի Է, մենք կլինեն ձեր տրամադրության ներքո»,-հայտարարել Է Շալենբերգը՝ հանդես գալով միջուկային զենքի արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am