«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռազմագործողություններին մասնակցածների ուսման վարձը կփոխհատուցվի

Armenpress 09:40, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում զգալի թիվ են կազմում այն պատանիները, որոնք վճարունակ չլինելու պատճառով չեն կարողանում սովորել բուհերում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Դրա հետևանքով շատ շնորհալի երիտասարդներ չեն կարողանում լիարժեք կրթություն ստանալ և իրենց կարողություններին համարժեք ներդրում ունենալ պետության զարգացման գործում:

Խնդիրը լուծելու համար ոլորտի պատասխանատու պետական մարմինները ձևավորել են իրավանորմատիվային դաշտ, որով սակայն լիարժեք չի սահմանվում շահառուների շրջանակը: Այս խնդիրը լուծելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել երկու՝«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր, որոնցով ուսման վարձի փոխհատուցում ստացողների խմբում ընդգրկվել են նաև  մարտական գործողություններին մասնակցածները և երկու ու ավելի անչափահաս երեխա ունեցողները»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am