Բաղդադում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել Է 28-ի

Armenpress 14:49, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 21-ին Բաղդադի կենտրոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 28-ի: Ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, առնվազն 73 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալիքի տեղեկություններով՝ Աթ Թայրան հրապարակի շրջանում, որտեղ գտնվում Է շուկան, որոտացել են երկու՝ միմյանց հաջորդած պայթյուններ: Իրաքի բանակի ներկայացուցչի խոսքով՝ «ահաբեկչական հարձակումը կատարել են երկու մահապարտ ահաբեկիչներ, որոնք իրենց պայթեցրել են այն պաին, երբ նրանց հետապնդել են անվտանգության ծառայությունների աշխատակիցները»: Պատահարի վայր են գնում շտապ օգնության ավտոմքենաներ: Իրաքցի ուժայիններն անվտանգության նկատառումներով փակել են դեպի «կանաչ գոտի»՝ Բաղդադի կենտրոնում այն շրջան տանող բոլոր ճանապարհները, որտեղ գտնվում են շատ պետությունների դեսպանատները եւ պետական հիմարկությունների կենտրոնական գրասենյակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am