Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Armenpress 11:53, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց կառավարության նիստում: 

Հարությունյանը նշեց, որ պետական կառավարման ոլորտում ունի աշխատանքի փորձ և պատրաստակամ է ներդնել իր բոլոր կարողությունները՝ հանուն մարզի զարգացման: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հարությունյանի վերջին աշխատատեղը եղել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը: Վարչապետը հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին հետագա գործունեության մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am