Հաստատվել է էքստեռն քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը

Armenpress 10:19, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցեն՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

2021 թվականի փետրվար-մարտ ամիսների քննաշրջանի ժամանակացույց. հիմնական կրթության վկայական ստանալու համար.

Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) - 15.02.2021 թ. Հայոց եկեղեցու պատմություն (բանավոր) - 02.2021 թ. ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն (բանավոր) - 17.02.2021 թ. Հասարակագիտություն (բանավոր) - 19.02.2021 թ. Ինֆորմատիկա (բանավոր) - 22.02.2021 թ. Հայաստանի աշխարհագրություն (գրավոր) - 23.02.2021 թ. Կենսաբանություն (գրավոր) - 02.2021 թ. Համաշխարհային պատմություն (գրավոր) - 26.02.2021 թ. Ֆիզիկա (գրավոր) - 01.03.2021 թ. Քիմիա (գրավոր) - 02.03.2021 թ. Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, բանավոր) - 03.2021 թ. Աշխարհագրություն (գրավոր) - 05.03.2021 թ. Ռուսաց լեզու (գրավոր) - 10.03.2021 թ. Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցում ստացածների համար, բանավոր) - 03.2021 թ.

միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար.

Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) - 15.02.2021 թ. Հայոց եկեղեցու պատմություն (բանավոր) - 16.02.2021 թ. ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն (բանավոր) - 17.02.2021 թ. Հասարակագիտություն (բանավոր) - 02.2021 թ. Ինֆորմատիկա (բանավոր) - 22.02.2021 թ. Համաշխարհային պատմություն (գրավոր) - 23.02.2021 թ. Ֆիզիկա (գրավոր) - 25.02.2021 թ. Քիմիա (գրավոր) - 26.02.2021 թ. Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, գրավոր) - 01.03.2021 թ. Կենսաբանություն (գրավոր) - 03.2021 թ. Աշխարհագրություն (գրավոր) - 03.03.2021 թ. Ռուսաց լեզու (գրավոր) - 05.03.2021 թ. Ռուս գրականություն (ռուսերենով ուսուցում ստացածների համար, բանավոր) - 03.2021 թ.

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` (091) 19 56 10 և (010) 66 72 50 հեռախոսահամարներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am