Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Armenpress 21:47, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Այսօր 17:23-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: 17:24-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1993թ. ծնված Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Թ.Ա.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասված է հրապարակման մեջ:

ԱԻՊԾ-ն զգուշացնում է՝ Արցախի ճանապարհներին ձյան և տեղ-տեղ մերկասառույցի առկայության պատճառով երթևեկելը դարձել է վտանգավոր. խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am