Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից. կնշանակվի Հովհաննես Հարությունյանը

Armenpress 20:22, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցն ընդգրկված է կառավարության հունվարի 21-ի նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am