Ռուսաստանցիների գրեթե կեսը դժգոհ Է իր նյութական վիճակից

Armenpress 17:36, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների 47 տոկոսը դժգոհ Է իր ընտանիքի եկամուտից եւ նյութական վիճակից. պատասխանի «ամենեւին գոհ չեմ» տարբերակն ընտրել Է հարցման մասնակիցների 17 տոկոսը: Այդ մասին վկայում Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցվածների կեսից ավելին (51 տոկոսը) գոհ Է իր ընտանիքի նյութական վիճակից եւ եկամտի մակարդակից, այդ թվում՝ 16 տոկոսը բավարարված Է լրիվ չափով, 35 տոկոսն այդ առումով ընդհանուր առմամբ գոհ Է իրավիճակից: Ռուսաստանում տնտեսական եւ քաղաքական իրադրությունից ընդհանուր առմամբ գոհ Է մասնակիցների 13 տոկոսը, ավելի շուտ գոհ Է 34 տոկոսը, ավելի շուտ դժգոհ Է 28 տոկոսը եւ ամենեւին գոհ չԷ 18 տոկոսը: Հարցումը հունվարի 14-ին հեռախոսով անցկացրել են Ռուսաստանի 1600 քաղաքացիների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am