Պատրաստ ենք սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունները. Այվազյան

Armenpress 16:56, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով և վարել բանակցություններն այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- ասաց Այվազյանը:

Նախարարը նշեց, որ հայկական կողմի համար առաջնային հարցեր են ապաշրջափակումը, հայ բնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրերը, հումանիտար աջակցության ապահովումն Արցախին ու հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am