Փաշինյանը կարող է շարունակել բանակցությունները. Հակոբյանը ներկայացրեց «Իմ քայլի» դիրքորոշումը

Armenpress 12:34, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հակոբյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մեր թիմի ներսում մշտապես լինում են շատ բուռն քննարկումներ, բայց գոնե այս պահի դրությամբ թիմի ներսում կա այն կոնսենսուսը, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները»,- ասաց Հակոբյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am