Իրանի նախագահը Թրամփի հեռանալը համարել Է աստծո ողորմածություն

Armenpress 12:13, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել Է» որպես քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Թրամփը մահացել Է, նրա քաղաքական կյանքն ավարտվել Է»,-կառավարության նիստում ասել Է Ռոուհանին՝ Թրամփին համարելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «աստծո ողորմածություն»:

Թրամփը Ջո Բայդենին պարտվել Է նախագահական ընտրությունների արդյունքներով, որոնք անցկացվել են նոյեմբերին: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am