Գերմանական ընկերությունը դուրս է եկել «Հյուսիսային հոսք-2» նախագծից. «Բիլդ»

Armenpress 20:39, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիլդ» թերթը տեղեկացնում է գերմանական Bilfinger SE ընկերության՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման ծրագրից դուրս գալու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, թերթը ընկերության փաստաթղթերին հղում անելով հայտնում է, որ Bilfinger Se-ը հրաժարվել է մասնակցել նախագծին ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցներից խուսափելու պատճառով:

Bilfinger SE-ն ԱՄՆ-ին երկու նամակով տեղեկացրել է, որ կհետևի «Եվրոպական էներգետիկ անվտանգության մասին օրենքին» (PEESCA) և որ կհրաժարվի Nord Stream 2-ի հետ բոլոր գործընկերային հարաբերություններից ու պայմանագրերից:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am