Պեսկովը պատասխանել է «Պուտինի պալատի» մասին հարցին

Armenpress 19:51, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլը չի ծանոթացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ պալատի մասին հրապարակմանը, «իրականում դա ճիշտ չէ»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, չենք ծանոթացել: Իրականում դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ծանոթացել են Կրեմլում «Պունտինի պալատի» մասին հրապարակումներին, արդյոք կառուցվել է այդ շենքը և իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ տեղեկատվությունը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am