Մեկնարկել է i-Portunus արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը

Armenpress 17:19, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է «Ստեղծագործ Եվրոպա» մշակույթի աջակցության ծրագրի՝ i-Portunus արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

i-Portunus-ի շրջանակում արվեստագետներին և մշակութային գործիչներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ հոգալու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներում միջազգային նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ ճամփորդության և կեցության կամ վիրտուալ մասնակցության ծախսերը:

Ծրագրի ընթացիկ հայտերի թիրախային ոլորտներն են`

Հայտ 1

Երաժշտություն՝ կոմպոզիտորներ, երաժիշտներ, երգիչներ (նախընտրելի է ներկայացնել դասական երաժշտության, ջազի և ավանդական երաժշտության ժանրերը):

Գրական թարգմանություն՝ գեղարվեստական գրականության թարգմանիչներ:

Հայտ 2

Ճարտարապետություն` ոլորտի մասնագետներ։

Ճամփորդության պայմաններն են`

Ճամփորդության տևողությունը՝ 7-60 օր, Մեկնումը՝

Հայտ 1` 2021 թ․ հունիսի 1-ից նոյեմբերի 30,Հայտ 2` 2021 թ․ հունիսի 16-ից նոյեմբերի 30,

Դրամաշնորհով կարելի է ճամփորդել միայն դեպի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներ (ցանկը՝ ստորև), Մեկ մասնակցին տրամադրվող աջակցության առավելագույն չափը՝ 3000 EUR, Օրապահիկը որոշվում է` կախված ճամփորդության տևողությունից և այցելության երկրից. առանձնացվել է երկրների երեք խումբ՝

Խումբ 1. Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա – 80 EUR / օր,

Խումբ 2. Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Իսպանիա – 70 EUR / օր,

Խումբ 3. Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Վրաստան, Հունգարիա, Կոսովո, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Թունիս, Ուկրաինա – 60 EUR / օր,

Բազմակի ուղղություններով ճամփորդություն – 70 EUR / օր:

Ճամփորդությունը կֆինանսավորվի ստեղծագործական հստակ նպատակով՝ միջազգային համագործակցություն, ստեղծագործական արտադրության մասնակցություն, մասնագիտական զարգացում, այլ երկրում աշխատանքների ներկայացում, տեղի համայնքների հետ նախագծերի մշակում և այլն։ Ճամփորդության նպատակը պետք է լինի միայն մեկ ստեղծագործական նախագծի իրականացումը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը`

Հայտ 1`   2021 թ․ փետրվարի 28,Հայտ 2`  2021 թ․ մարտի 14:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներն են` Ալբանիա, Հայաստան, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Կոսովո, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Թունիս, Ուկրաինա և Միացյալ Թագավորություն:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում. https://bit.ly/3oXAprR

Հայտ 1` Երաժշտություն և Թարգմանություն https://bit.ly/39IekHi

Հայտ 2` Ճարտարապետություն https://bit.ly/38WFICb

«Ստեղծագործ Եվրոպա» մշակույթի աջակցության ծրագիրը Հայաստանում իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՀՀ կառավարության համագործակցությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am