Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում անհետ կորածների մասին

Armenpress 15:46, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելացրել է Արցախյան վերջին պատերազմում մահացածների թիվն ու հայտարարել անհետ կորածների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայում հայտարարվել է 2 855 մահացած զինծառայողների և ևս 50 անհետ կորածների մասին:

Ի սկզբանե հայտարարվել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 783 մահացած զինծառայողների մասին։ 

Ադրբեջանը չի ներկայացնում իր կորուստների իրական թիվը, որը զգալի գերակշռում է պաշտոնապես հրապարակված տվյալները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am