«Արսենալ»-ը երեք գնդակ ուղարկեց «Նյուքասլ»-ի դարպասը

Armenpress 09:21, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Արսենալ»-ը և «Նյուքասլ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերից և ոչ մեկի մեկ մեկու դարպասը գրավել չհաջողվեց: Սակայն երկրորդ կեսում «զինոգործները» երեք գնդակ ուղարկեցին «Նյուքասլ»-ի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Սական: «Արսենալ»-«Նյուքասլ»` 3:0:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում 10-րդն է, իսկ «Նյուքասլ»-ը` 15-րդը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am