Մեկնարկում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի ձմռան առաջին համերգը

Armenpress 13:50, 18 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը կսկսի ձմեռան առաջին համերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա հունվարի 26-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

Խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ երգչախումբը կկատարի  Կոմիտասի, Է. Հովհաննիսյանի, Ե. Երկանյանի, Ա. Ոսկանյանի, Ա. Ազիզյանի, Ա. Բոյամյանի, Վ. Շարաֆյանի գործերը:

 +2021 թվականը հոբելյանական է հայկական գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի համար (75-ամյակ)։ Իրադարձության շրջանակներում «Հովեր» երգչախումբը համագործակցում է KulturDialog Armenien-ի հետ։ Առաջին համերգային ծրագրի ազդագիրը Գագիկ Հարությունյանի 1982 թվականի «Ձմեռ» լուսանկարն է (© Գագիկ Հարությունյան/ Gagik Harutyunyan / KulturDialog Armenien)։

Ազդագրի ձևավորումը՝ Նուշ Պետրոսյանի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am