Դահուկավազքի առաջնության դասական ոճում լավագույնները Միքայելյանը և Գալստյանն են

Armenpress 19:13, 17 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոցքում ընթացող մրցաշարի կանանց 5 կմ դասական ոճում ոսկե մեդալակիրը Կատյա Գալստյանն է, նրան հաջորդում են Անգելինա Մուրադյանը և Նելլի Խաչատրյանը:

Տղամարդկանց 10 կմ դասական ոճում Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Թադևոս Պողոսյանը և բրոնզե մեդալակիր` Սպարտակ Ոսկանյանը:

Հունվարի 18-ին  կանայք կմրցեն 5 կմ ազատ ոճում և 10 կմ` տղամարդիկ: Հայաստանի առաջնության երկրորդ փուլը նախատեսված է փետրվարի 12-14-ը:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am