Մարգարյանի հուշամրցաշարի հաղթողը Հայրապետյանն է

Armenpress 18:45, 17 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-րդ հուշամրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Հովիկ Հայրապետյանն, ով 9 հնարավորից հավաքեց 7 միավոր: 6-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը միմյանց հետ կիսեցին Ռուսաստանից Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը:

Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում էին շվեյցարական և շրջանային մրցաշարեր: Շվեյցարական միազգային մրցաշարում հանդես էին գալիս 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am