«Լոռի»-ն նորից մարզվում է

Armenpress 17:35, 16 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբ մամուլի ծառայությունը: Վանաձորյան ակումբը մարզումներն անցկացնում է Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: Ուսումնամարզական հավաքի և առաջիկա ընկերական հանդիպումների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am