Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար

Armenpress 14:52, 16 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կուսակցության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Իրակլի Կոբախիձեն»,- հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

«Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Բիձինա Իվանիշվիլին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am