Մոսկվայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել

Armenpress 13:32, 16 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օդանավակայանները ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ են հետաձգել ու չեղարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոսկվայի ժամանակով ժամը 11:54-ին «Վնուկովո» օդանավակայանում 3 չվերթ հետաձգվել է, 2-ը` կասեցվել, «Դոմոդեդովո»-ում 11 չվերթ հետաձգվել է, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում 4 չվերթ հետաձգվել է, 3-ը` չեղարկվել:

Շաբաթ օրը Մոսկվայում սպասվում է 15 աստիճան ցուրտ և ուժեղ ձյուն, քամու ուժգնացում ու ցածր մթնոլորտային ճնշում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am