«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար

Armenpress 10:43, 16 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր էներգահամակարգը քիչ թե շատ պատկերացնողները գիտեն, եւ տնտեագետները մեկ անգամ չէ, որ խոսել են այն մասին, որ այդ համակարգն ավելցուկային է իր հզորություններով եւ խարսխված է կայուն արտահանման սկզբունքի վրա: Այլ կերպ՝ ինչքան ավելի շատ ենք արտահանում էլէներգիա, այնքան ավելի մեծ է հնարավորությունը երկրի ներսում արդյունավետ էներգետիկ քաղաքականություն իրականացնելու: Մենք այս պահին չենք կարողանում ապահովել Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն հասկանալի պատճառներով: Նախ՝ սպառման համեստ դինամիկա ունենք։ Եվ հետո՝ արտահանման մասով խնդիր կա։

Ցայսօր մենք ունեինք Հայաստանի էներգահամակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագիր՝ մինչեւ 2036 թ.։ Հետո մշակվել էր նոր՝ մինչեւ 2040 թ. ծրագիր, մի քանի անգամ հետ կանչվել լրամշակման, եւ վերջապես հաստատվեց գործադիրի հինգշաբթի օրվա նիստում։ Հաշվի առնելով արտահանման նշանակությունը մեր էներգահամակարգի համար, առաջինը հենց այս թեմային ուշադրություն դարձրեցինք, թե արտահանման ինչ ծավալների մասին է խոսվում այս ծրագրում եւ թե որոնք են լինելու արտահանման ուղղությունները...»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am