Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկով

Armenpress 18:43, 15 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Անկարայի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի արտգործնախարարին մեջբերել է թուրքական Sabah թերթը:

«Երկու օր առաջ մենք շատ լավ ու դրական նամակ ստացանք Մակրոնից, որում գրել էր հարաբերությունները զարգացնելու, մեր նախագահի հետ հանդիպելու մասին», - ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով ՝ Թուրքիայի առաջնորդը դրական է արձագանքել ֆրանսիացի գործընկերոջ նամակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am