Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները

Armenpress 15:46, 15 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Rossiya» ավիաուղիները հունվարի 15-ին վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները: Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերություն»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am