Շուշիում ավտովթարի հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող, ևս երկուսը վնասվածքներ են ստացել

Armenpress 15:00, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշի քաղաքում հունվարի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է ադրբեջանցի զինծառայող, ևս երկուսը ստացել են վնասվածքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am