Քենիայում կորոնավիրուսի 16 տարատեսակ են հայտնաբերել

Armenpress 13:08, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայի բժշկական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները պատմել են անցյալ տարվա հունիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում երկրում կորոնավիրուսի 16 տարատեսակի հավանական տարածման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Nation տեղական հրատարակությունը:

Կորոնավիրուսի տարբեր տեսակների շրջանառության մասին տվյալներն ստացվել են առնվազն ութ օկրուգներում՝ ավելի քան 200 մարդու անալիզների նմուշների ուսումնասիրման արդյունքում: Նշվում Է, որ ընդամենը երկրում կարող Է շրջանառվել կորոնավիրուսի 20 մուտացիա, որոնցից չորսը հայտնաբերվել Է համավարակի սկզբում՝ անցյալ տարվա մարտին:

Գիտնականների տեղեկատվության համաձայն, Քենիայում հայտնաբերված կորոնավիրուսի տարատեսակներն զգալիորեն տարբերվում են «բրիտանական» եւ «հարավաֆրիկյան» հիմնամանրԷներից, որոնց հայտնաբերման մասին երկրում դեռ չեն հայտնել: Սակայն նշվում Է, որ առայժմ միայն Քենիայում հայտնաբերված բացառիկ տարատեսակն առաջացնում Է առողջապահության բնագավառի փորձագետների անհանգստությունը: Ինչպես հաղորդում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչությունը, Քենիայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցում Է 98 հազարը, մահացել Է 1,7 հազար մարդ, որոնց մոտ հաստատվել Է հիվանդությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am