«Տոտենհեմ»-ը չհաղթեց «Ֆուլհեմ»-ին

Armenpress 09:42, 14 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆուլհեմ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի մեկնարկից 25 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց «Տոտենհեմ»-ին: «Ֆուլհեմ»-ից պատասխան գնդակը հեղինակեց Իվան Կավալեյրուն: «Տոտենհեմ»-«Ֆուլհեմ»`1:1:

Այժմ «Տոտենհեմ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 30 միավոր, իսկ «Ֆուլհեմ»-ը` 18-րդն է (12 միավոր): Պրեմիեր լիգայի առաջատարը 36 միավորով «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am