Ականի պայթյունից Մարտակերտում բնակիչ է զոհվել

Armenpress 14:29, 13 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում,  2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում,  նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի քննչական կոմիտեից՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում:  

«Ականի պայթյունից մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով, քաղաքացին  տեղում մահացել է: Դեպքի առթիվ  ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am