Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան

Armenpress 12:02, 13 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Շատ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ եւ որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի եւ ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- գրել է Բեգլարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am