Պանդեմիան զբոսաշրջությունից ստացվող Վրաստանի եկամուտը կրճատել է 82 տոկոսով

Armenpress 19:47, 12 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 2020 թվականի 11 ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջությունից եկամուտը կրճատվել է 82 տոկոսով: Այդ ընթացքում միջազգային զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 527 մլն դոլար: Այդ գումարի մեծ մասը՝ 427 մլն դոլարը, ծախսվել է մինչ երկրում «լոքդաունի» հայտարարումը: Ավիահաղորդակցության փակումից հետո Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ընդամենը 100 մլն դոլար եկամուտ:    

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, նշված ժամանակահատվածում միջազգային զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 7 մլն 608 հազար 656-ով կամ 81 տոկոսով, այսինքն` Վրաստանը նախորդ տարի ընդունել է մոտավորապես այնքան զբոսաշրջիկ, որքան 2010 թվականին:   

2020-ին Վրաստան առավել շատ այցելող երկրների ցանկը հետևյալ տեսքն ունի.

Թուրքիա- 335 հազար 949 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 71 տոկոս Ադրբեջան- 295 հազար 175 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 80,7 տոկոս Հայաստան- 261 հազար 295 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 80,9 տոկոս Ռուսաստան- 209 հազար 169 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 85,8 տոկոս Վրաստան (ոչ ռեզիդենտներ) – 140 հազար 848 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 71,2 տոկոս Ուկրաինա-  42 հազար 428 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 79, տոկոս Իսրայել- 25 հազար 791 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 87,4 տոկոս Իրան- 17 հազար 53 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 88 տոկոս Ուզբեկստան- 14 հազար 470 այցելու, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 13,8 տոկոսով Բելառուս- 14 հազար 340 այցելու, 2019-ի համեմատ նվազումը կազմում է 78,3 տոկոս

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am