Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով

Armenpress 19:18, 12 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը:

«Հունվարի առաջին շաբաթում ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 500 միլիոնը: Դրանից հետո այն շարունակել է աճել. միայն վերջին 72 ժամում Telegram-ին են միացել 25 մլն նոր օգտատերեր: Այդ նոր օգտատերերը միացել են ամբողջ աշխարհից՝ 38 տոկոսը՝ Ասիայից, 27 տոկոսը՝ Եվրոպայից, 21 տոկոսը՝ Լատինական Ամերիկայից և 8 տոկոսը՝ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից»,- գրել է Դուրովը իր միկրոբլոգում:     

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am