Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար

Armenpress 11:57, 12 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փոխվարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նժդեհ Հովսեփյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար»,- ասված է որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am