Շտապօգնության ծառայությունն անցյալ տարի ստացել է մոտ 60 հազարով ավելի կանչ

Armenpress 14:02, 11 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի շտապ բուժօգնությունը 2020 թվականին իրականացրել է 322 հազար 167 կանչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«2020 թվականի այդ ցուցանիշը 59 հազար 726 կանչով ավելի է եղել, քան 2019 թվականին: Մանկական կանչերի թիվը 2020 թվականին բավականին պակասել էր, իրականացրել ենք 8071 կանչով պակաս, քան 2019 թվականին: Հիվանդանոց է տեղափոխվել 3 911 հիվանդով պակաս, քան 2019 թվականին»,- նշեց Ստեփանյանը:

Անդրադառնալով կանչերի բնույթին՝ նա ընդգծեց, որ առաջին տեղում շարունակում են մնալ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերը, ինչպես նաև սուր շնչառական հիվանդություններն ու վնասվածքները:

«Մենք անցյալ տարի 4 068 կանչով պակաս ենք սպասարկել վնասվածքներով հիվանդների, քան 2019 թվականին: Իսկ սուր շնչառական հիվանդություններով հիվանդները 13 հազար 735-ն էին»,- ասաց Ստեփանյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am