Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարն է

Armenpress 12:05, 11 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի շախմատային հերթական հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում կայացան առաջին և երկրորդ տուրերը։ Շվեյցարական միջազգային մրցաշարում աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը։ Արման Միքայելյանը, Ռուդիկ Մակարյանը և Սերգեյ Լոբանովը 1,5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։ Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ տուրը։ Մեկնարկեցին նաև մինչև 8, 10, 12, 14 և 18 տարիքային խմբերում անցկացվող մրցաշարերը։ Համավարակով պայմանավորված՝ մինչև 8, 10, 12 և 14 տարիքային խմբերի մրցաշարերը ևս անցկացվում են շրջանային մրցակարգով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am