Ռուսաստանում նոր ճանապարհային նշան կհայտնվի

Armenpress 20:15, 8 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ճանապարհներին 2021 թվականի մարտի 1-ից կհայտնվի նշան, որը նախազգուշացնելու է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ արձանագրող ֆոտո եւ տեսախցիկների աշխատանքի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ կառավարության որոշման համաձայն, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, «Ֆոտոտեսագրանցում» նշանը կտեղադրվի բնակավայրերից դուրս գտնվող մայրուղիներում՝ ճանապարհի նկարահանվող հատվածի սկզբից 150-300 մետր հեռավորության վրա, ինչպես նաեւ բնակավայրերի մուտքերի մոտ:

Ենթադրվում է, որ նոր նշանը կփոխարինի տեսախցիկի պատկերով սովորական ցուցանակներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am