Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 361 նոր դեպք, առողջացել է 573 քաղաքացի

Armenpress 11:08, 8 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք, առողջացել է  573 քաղաքացի, մահացել՝ 7-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 1700 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 604686-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161415 դեպք, որոնցից 147961-ն` առողջացած, 2908-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9850 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 696 է:

Առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև 2021 թվականի հունվարի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու մտադրության մասին: Որոշումը պետք է կայացնի ՀՀ կառավարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am