Մարուքյանը հայտնեց, թե ինչ է պատրաստվում քննարկել Փաշինյանի հետ հանդիպմանը

Armenpress 18:29, 29 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում պատրաստվում են քննարկել վերջինիս հրաժարականի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում:

«Վարչապետը նախաձեռնել է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներ, հիմա այդ հանդիպումն է: Մեր օրակարգը գիտեք՝ ստանձնել վարչապետի պաշտոնը, կայունացնել և տանել ընտրությունների»,- ասաց Մարուքյանը:

Ավելի վաղ Ազգային ժողովում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, որի ընթացքում Ծառուկյանը պահանջել էր վարչապետի հրաժարականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am