Գորգիսյանն առկա իրավիճակում անթույլատրելի է համարում արտահերթ ընտրություններ անցկացնելը

Armenpress 16:58, 29 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անթույլատրելի է համարում Հայաստանում ստեղծված իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գորգիսյանն ասաց դեկտեմբերի 29-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Անթույլատրելի է հիմա, այս քաոտիկ իրավիճակում գնալ ընտրությունների»,- ասաց Գորգիսյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպմանը, Գորգիսյանը նշեց, որ նրանք կքննարկեն դա, եթե Փաշինյանն առաջարկի հանդիպման ընթացքում քննարկել իր հրաժարականի ու իշխանությունն անցնցում փոխանցելու հարցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am