Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա

Armenpress 14:32, 29 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` լուրը հաստատեցին ԱԱԾ լրատվության բաժնից:

«Լուրը հաստատում եմ, նա Մոսկվայում է: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- նշեցին ԱԱԾ-ից:

Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել նաև դեկտեմբերի սկզբին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am