Լավրովն ու Այվազյանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը եռակողմ հայտարարության կատարման համատեքստում

Armenpress 15:57, 26 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

«Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am