«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ հակառակորդը շարունակում է զինվել…

Armenpress 10:42, 26 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն դեպքում, երբ պետությանդ նկատմամբ տարած ռազմական հաղթանակին նվիրված շքերթի ժամանակ քեզ թշնամաբար տրամադրված երկու պետությունների ղեկավարները հիշատակում են քո ժողովրդին ցեղասպանության ենթարկած երիտթուրքերի պարագլուխներին եւ խոսում Երեւանի ու Սյունիքի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին՝ նշանակում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Հետեւաբար՝ պետք է նախապատրաստվել նոր պատերազմի: Երբ հարեւաններդ խոսում են զենքի ուժի դիրքերից՝ դու չես կարող խոսել նրանց հետ խաղաղ գոյակցության ու համագործակցության մասին, այն ուղղակի անտրամաբանական  է եւ պետականության կորստի ուղիղ ճանապարհը կլինի: Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարում է երկրի ռազմական բյուջեն կես միլիարդ դոլարով ավելացնելու մասին...»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am